Միշտ երիտասարդ, կանացի ու հմայիչ, անկեղծ ու ազնիվ Աննա Էլբակյանը հայ թատրոնի և կինոյի տարեգրության մեջ կերտել է բազմաթիվ տպավորիչ ու հիշարժան կերպարներ, որոնք արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատանքին։
Բեմարդրել է հաջողված ներկայացումներ, որոնք ունեն կրթական և մշակութային մեծ նշանակություն՝ խորհրդանշելով մարդկային վեհ արժեքներ. լավատեսություն, բարություն, խաղաղություն:
Ինչպե՞ս է սիրված և տաղանդաշատ դերասանուհին իր ողջ կյանքն անմնացորդ նվիրում արվեստին՝ հաջողությամբ կերտելով տարբեր հոգեբանության տեր կանանց կերպարներ:
Լավատեսության, հավիտենական արժեքների, մշակութային բնագավառում ունեցած հաջողությունների ու դժվարությունների մասին զրույց դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի խամաճիկների պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Աննա Էլբակյանի հետ: