ԿարևորՀասարակություն

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած սոցիալական փոփոխությունները

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է սոցիալական այն փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել հուլիսի 1-ից։

  • Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը դառնում է 300 հազար դրամ՝ նախկին 50 հազարի փոխարեն։
  •  Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նույնպես դառնում է 300 հազար դրամ՝ նախկին 150 հազար դրամի փոխարեն։
  •  Քաղաքաբնակ աշխատող մայրերը կստանան ամենամսյա 26.5 հազար դրամ երեխայի խնամքի նպաստ՝ նախկին 18 հազար դրամի փոխարեն։
  •  Գյուղաբնակ աշխատող մայրերը կստանան ամենամսյա 53 հազար դրամ խնամքի նպաստ՝ նախկին 18 հազար դրամի փոխարեն։
  • Գյուղաբնակ չաշխատող մայրերը, որոնք նախկինում աջակցություն չէին ստանում, կստանան ամենամսյա խնամքի նպաստ` 26.5 հզ. դրամ։
Back to top button