ԿարևորՀասարակություն

ԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկա

Մշտադիտարկում իրականացնելու նպատակով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա են այցելել ԱՀԿ Եվրոպայի բուժական պատրաստականության ծրագրերի պատասխանատու Ջետրի Ռեգմին և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի մասնագետ Նունե Դոլյանը: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

Պոլիկլինիկայի վարիչ Արտակ Ջումայանի ուղեկցությամբ մասնագետները շրջայց են իրականացրել պոլիկլինիկայում` տեղում ծանոթանալով նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում պոլիկլինիկայի կահավորմանը և իրականացվող աշխատանքին:

Հանդիպմանը քննարկվել է պացիենտների վարումը բոլոր փուլերում, այդ թվում`առողջացումով պացիենտների դուրսգրման ձևը:

Back to top button