ԿարևորՍպորտ

«Ուրախ եմ, որ Հռոմում եմ մնալու». Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը Ռոմայի հետ մինչև 2021 թվականը

«Ռոման» հայտարարել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ վարձակալության պայմանագրի երկարաձգման մասին։

Ակումբի պաշտոնական կայքի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հայազգի կիսապաշտպանը մնալու է «Ռոմայում» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ինչպես նաև կա նախնական համաձայնություն 2020-21 մրցաշրջանի համար։

«Շատ երջանիկ եմ, վերջապես կարողացանք համաձայնության գալ: Ուրախ եմ, որ Հռոմում եմ մնալու, քանի որ նվաճումների եմ ցանկանում հասնել ակումբի հետ»,- ասել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին»։

Back to top button