ԿարևորՄշակույթ

Հայ քանոնահարուհին` «World Folk Vision 2020»-ի գլխավոր մրցանակակիր

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը համաշխարհային WORLD FOLK VISION հեղինակավոր մրցույթ-փառատոնում հաղթանակ է գրանցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Այս մասին Մարիաննան գրել է ֆեյսբուքի իր էջում։

«Համաշխարհային WORLD FOLK VISION մրցույթ-փառատոնում գրանցեցինք հաղթանակ: Առաջին հորիզոնականով պատվավոր ԳԼԽԱՎՈՐ մրցանակ:
Խորին շնորհակալությունս բոլորին»,- գրել է քանոնահարուհին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ ազգային նվագարան քանոնը ներկայացված է «World Folk Vision 2020» ազգային մշակույթների և արվեստների համաշխարհային մրցույթ-փառատոնին։ ՀՀ-ն ներկայացնող քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը եզրափակիչ փուլում է։

Եզրափակիչ փուլ էր անցել 100 մասնակից։ Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 115 երկրից 3950 երաժիշտ։

Կորոնավիրուսի համավարկով պայմանավորված՝ այս տարի մրցույթն անցկացվում է առցանց ձևաչափով, հաղթողը նույնպես որոշվելու է առցանց քվեարկությամբ։ 

Back to top button