ԿարևորՀասարակություն

Շինարարական բում՝ Լոռու մարզում

2020թ.-ին Լոռու մարզում աննախադեպ շինարարական բում է սպասվում: Միայն պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով այս տարի 40 համայնքի կողմից կիրականացվի 98 ծրագիր՝ շուրջ 4 մլրդ 732 մլն դրամ ընդհանուր արժեքով, որը 2 մլրդ 839 մլն դրամով ավելի է, քան 2019թ.-ին (նախորդ տարի մարզի 24 համայնքներում իրականացվել է ընդհանուր առմամբ 56 ծրագիր՝ 1 մլրդ 893 մլն դրամ ներդրմամբ):

Ծրագրերից 97-ն արդեն հաստատված են (ընդհանուր արժեքը՝ 4 մլրդ 667 մլն դրամ): 12 ծրագրի մասով շինաշխատանքներն սկսված են, 2 համայնք գույքի ձեռքբերում է իրականացրել:

Շինարարական բում՝ Լոռու մարզում2020թ.-ին Լոռու մարզում աննախադեպ շինարարական բում է սպասվում: Միայն պետություն-համայնք…

Gepostet von Լոռու մարզպետարան am Dienstag, 30. Juni 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close