ԿարևորՀասարակություն

Աղտոտված արագիլներն ավելի շատ են Մասիսի գյուղերում, դեպի Էջմիածին նրանց թիվը նվազում է

Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները շրջայց են կատարել Արարատի և Արմավիրի մարզերի այն համայնքներում, որտեղից ահազանգեր էին ստացվել արագիլների աղտոտման վերաբերյալ։

«Առաջիկա օրերին կփորձենք հասկանալ, որն է թռչունների աղտոտման պատճառը, իսկ մինչև այդ կշարունակվի դրանց մշտադիտարկումը։

Այս պահին կարելի է արձանագրել, որ խնդիրն ավելի ակնառու էր Մասիսի տարածաշրջանի գյուղերում, իսկ դեպի Էջմիածին՝ աղտոտված թռչունների թիվն անհամեմատ փոքր էր»,- գրել է ֆեյսբուքի իր էջում շրջակա միջավայրի փոխրախարար Վարդան Մելիքյանը։

Այսօր շրջակա միջավայրի նախարարության մասնագետների հետ շրջայց կատարեցինք Արարատի և Արմավիրի մարզերի այն համայնքներում,…

Gepostet von Vardan Melikyan am Dienstag, 30. Juni 2020

Արագիլների աղտոտման դեպքեր գրանցվել դեռ 2017-ից, բայց մինչ օրս որևէ մեկը հստակ չի կարողանում պատասխանել հարցին՝ ինչպես և որտեղ են  սևանում արագիլները։

Տես նաև՝ Արագիլների սև օրերը վերադարձել են

Ցուցադրել ավելի
Back to top button
Close