ԿարևորՀասարակություն

Ո՞ր վիրուսակիրներն են տանը բուժվում և ինչպե՞ս

Կորոնավիրուսով վարակված հիվանդները, որոնք ինքնամեկուսացված են և չունեն գանգատներ,  որևէ բուժում չեն ստանում, դեղեր չեն ընդունում։ Միայն ամեն օր պետք է չափեն ջերմությունը, տեղեկացնեն շնչառության վիճակի մասին։ Իսկ վիճակի փոփոխության դեպքում  անպայման պետք է  զանգով կամ տեսազանգով տեղեկացնեն ընտանեկան բժշկին։

Առողջապահության նախարարության խորհրդատու, «Կարդիոմեդ»  ընտանեկան բժշկության կենտրոնի» բժիշկ Սամվել Հայրումյան․ «Ամեն դեպքում մինչև  38 աստիճան ջերմությունը, շնչարգելությունը, հևոցը ընդհանուր նշաններ են, որոնք բնորոշ են վիրուսային հիվանդություններին։ Բայց, եթե կան ուղեկցող հիվանդություններ, արդեն տվյալ ախտանիշների դեպքում վիրուսակիրն ուղեգրվում է ստացիոնար բուժման» ։

Հայրումյանն ասում է, որ եթե պացիենտի թեստի պատասխանը դրական է, բայց հիվանդությունն ընթանում է ասիմպտոմ, բուժումը, որպես այդպիսին իրականացվում  է  տնային պայմաններում։  Եթե հիվանդը թեթև հազում է,  ապա խմում է հակահազային  որևէ միջոց, եթե ջերմությունն է բարձրացել՝ ջերմիջեցնող։ 

Մյուս խմբում այն պացիենտներն են, որոնք չունեն թթվածնային քաղց, բայց առկա  է  թոքաբորբ։

«Այս անձանց բուժումը դարձյալ իրականացվում է տանը․ ընտանեկան բժիշկն է հսկում ամբողջ պրոցեսը։ Հիվանդները պետք ամեն օր զանգեն ու ներկայացնեն իրենց վիճակը»,-ասում էռողջապահության նախարարության խորհրդատուն։

Նշենք, որ տնային պայմաններում բուժվելու դեպքում դեղերը գնում  է   հիվանդը,   եթե  սոցիալական որևէ  խմբում   ներառված  չէ։  Օրինակ՝ չունի հաշմանդամության կարգ, նպաստառու  չէ և այլն։

«Ստացել ենք նախարարության կողմից գրություն, որ պահանջարկ ներկայացնենք, թե որքան նման հիվանդներ կարող են լինել ։ Առաջիկայում , կարծում եմ, բաշխում կկատարվի,  ու այդ դեպքում բոլորին կտրամադրվեն հակաբակտերիալ դեղերը։  Դրա համար կազմվել է  արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման ուղեցույց, ըստ որի՝ խորհուրդ  է տրվում նշանակում կատարել միայն բերանային ընդունման դեղամիջոցներ»,- նշում է Հայրումյանը։

Այսօր հաստատվել է  կորոնավիրուսային հիվանդության 415 նոր դեպք 7 51 –ը  առողջացել են, 14 հոգի մահացել է ։

Back to top button