Արմատներ

Պարերգերի փունջ Մարգարիտ Սարգսյանի և Մարիաննա Տիգրանյանի կազմած ժողովածուից․ «Արմատներ»

Պարերգերն ոչ միայն տոների ու ծեսերի, այլև ազգային ավանդական կենցաղի կարևոր մասն են: Դրանք բազմաթիվ են ու բազմազան՝ ըստ իրենց մեղեդային ու պարային բանաձևերի, դրանց հիմնական բաղադրիչը սիրային քառյակներն են և բազմատեսակ հիմնատող-կրկնակները:

Դրանք հորինվում էին շուրջպարի մեջ, հետո բանավոր ավանդությամբ պահ տրվում ժամանակներին, հետո մասնագետները ձայնագրում, հավաքում ու պահպանում էին, ինչպես այս եթերաժամին ներկայացվելիք պարերգերի փունջն, որ վերծանել և մեկ ժողովածուի մեջ զետեղել են երաժշտագետներ Մարգարիտ Սարգսյանը և Մարիաննա Տիգրանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button