ԿարևորՀասարակություն

Նոր ասֆալտի ծածկ՝ Աբովյան փողոցում

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Աբովյան փողոցը նոր ասֆալտով է ծածկվում։

Ըստ խոսնակի՝ աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին՝ երթևեկության խնդիրներից խուսափելու համար:

«Կանխելով հարցը, ասեմ, որ ոչ բոլոր ճանշին ընկերությունները գիշերն աշխատելու հնարավորություն ունեն, բացի դրանից, ոչ բոլոր տեղերում է հարմար աշխատել գիշերը: Հատկապես բնակելի շենքերին մոտ հատվածներում կարող է խախտվել մարդկանց հանգիստը»,- գրել է Հակոբ Կարապետյանը:

Կենտրոն. նոր ասֆալտի ծածկ՝ Աբովյան փողոցում: Աշխատանքներն արվում են գիշերային ժամերին՝ երթեւեկության խնդիրներից…

Gepostet von Hakob Karapetyan am Dienstag, 30. Juni 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close