ԿարևորՀասարակություն

Ներդրումային ծրագրեր՝ Գյումրիում

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է «Սախկալյան և ընկերներ» ՍՊԸ պատախանատուների հետ, հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչները մարզպետին են ներկայացրել ներդրումային ծրագրերն ու առաջիկա անելիքները՝ նշելով, որ դրանք մի քանի ուղղություններով են իրականացվելու։

Ինչպես Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջն է գրում, նախատեսվում է հյուրանոցային ծառայությունների իրականացում, ինչպես նաև կիրառական արվեստի մի քանի արտադրամասի գործարկում։ Ըստ ծրագրի, առաջարկվում է վերանորոգել Գյումրու նախկին մանվածքային գործարանի 60 հազար մետր քառակուսի հողատարածքում առկա շինությունները։

Շիրակի մարզպետը ողջունել է ներդրողի նախաձեռնողականությունը և նշել, որ կարևորում է մարզում իրականացվող ցանկացած ծրագիր, որը կնպաստի ինչպես տնտեսական ակտիվությանը, այնպես էլ նոր աշխատատեղեր կստեղծի։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է «Սախկալյան և ընկերներ» ՍՊԸ պատախանատուներին, հանդիպման ժամանակ…

Gepostet von ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ am Montag, 29. Juni 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close