ԿարևորՀասարակություն

«Ձյունիկ սառնարան»-ի շենքը կպայթեցվի

«Նորտեխ Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլուզման աշխատանքներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց – Սևանի փողոց – Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական և շտապօգնության մեկ հաշվարկ կիրականացնեն հերթապահություն։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close