Սփյուռքի ձայնը

Հայ կրթական հիմնարկությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում սովորող 20 ուսանողի կրթաթոշակի համար մրցույթ է հայտարարել․ «Սփյուռքի ձայնը»

Հայ կրթական հիմնարկությունը մեկնարկում է նոր կրթաթոշակային ծրագիր․ նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում հովանավորել 20 ուսանողի, ովքեր պատրաստվում են սովորել Հայաստանի Ամերիկյան համալսարանում։

Հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հարցեր է ուղղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթային՝ նախագահությանն առընթեր բարձրագույն խորհրդատվական մարմնի վերջին ժողովում շոշափված Հայոց Ցեղասպանության ուրացման հարցերի շուրջ։

Արամ Ա. կաթողիկոսի գահակալության 25-ամյակի առիթով ազգային բարերարներ Ալեքքո և Անի Պէզիքյանները վեհափառի հետ խորհրդակցելուց հետո Լիբանանի դիմագրաված տնտեսական տագնապը հաղթահարելու համար մեկ միլիոն դոլար են հատկացրել:

Թուրքիայի նախագահ Էրդողանը նախորդ շաբաթ հինգժամյա խորհրդակցություն ունեցավ մի շարք պաշտոնյաների հետ: Հանդիպման ընթացքում որոշվել է ստեղծել խումբ, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության ժխտման և հայկական լոբբիի աշխատանքների դեմ իրականացվող արշավով։ Ինչպե՞ս են արձագանքնել այս խմբի ստեղծմանն ու Թուրքիայի սկսած արշավին տարբեր քաղաքական ուժեր։

Թեմային է անդրադառնում «Կալիֆոռնի կուրեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:

Սիրիայի տնտեսության վիճակը պատերազմի, այսօր նաև կորոնավիրուսի պատճառով անկում է ապրում: Ինչպե՞ս են հայերը հաղթահարում տնտեսական ու պատերազմական խնդիրները և ինչո՞ւ նրանցից շատերը չեն լքում Սիրիան:

Ցուցադրել ավելի
Back to top button