ԿարևորՀասարակություն

Կառլեն Ճաղարյանի անկաշառ բիզնեսը

Կողմնորոշվել արագ ու նոր գաղափարներ կյանքի կոչել, սա 72-ամյա մեղվաբույծ Կառլեն Ճաղարյանի կարգախոսներից մեկն է։ Նա ավտոբուսը վերածել է փեթակների և մի քանի անգամ կրճատել աշխատանքը, միաժամանակ էլ՝ բարձրացրել եկամուտը։ Վստահ է, որ էկոլոգիապես մաքուր մեղրի արտադրանքը Հայաստանի անունը բարձր կպահի միջազգային հարթակներում։

Ինչպես մեղվաբույծ Կառլեն Ճաղարյանն է ասում՝ այլևս իրար չեն «թալանում», նեղություն չեն տալիս։ Պատճառը նրա դեռևս ապրիլին կյանքի կոչված գաղափարն է՝ փեթակները տեղավորել հենց ավտոբուսի մեջ։

Այժմ երկու ավտոբուս է աշխատում, 3-րդը նախապատրաստվում է, օրերս կաշխատի, 4-րդի մասին էլ մտածում է։ 72-ամյա գորիսեցին պատմում է՝ այսպիսով 5 անգամ հեշտացել է աշխատանքը։ Երկար չի մտածել․ եթե նախկինում ծանրությունը շատ էր, եկամուտը՝ քիչ, այժմ եկամուտն ավելացել է, ծանրությունը՝ թեթևացել։

«Ամեն տեղափոխման համար ինձ հարկավոր է նվազագույնը 5 ավտոմեքենա, նվազագույնը՝ 30 հազար դրամ, 10 բանվոր, յուրաքանչյուրը՝ 7 հազար դրամ․ մի տեղափոխելը արժենում էր 200-ից 300 հազար դրամ։ Այժմ ծախսում եմ վառելիքի գումար կամ մի վարորդի՝ 10 հազար դրամ, ամեն մեքենան՝ 30 հազար դրամ։ 300-ի փոխարեն 30 հազար դրամ»։

Կառլել Ճաղարյանը սկզբում ուներ ընդամենը հինգ փեթակ, այժմ 120 և ավելին են։ Դրանցից ստանում է մոտ 2 տոննա մեղր։

 «Այն ժամանակ, որ աշխատում էի ես 20 փեթակի վրա, հիմա կարող եմ 3 փեթակի վրա աշխատել, հաշվել քսանն է։ Այսինքն՝ հիմա ունեմ մոտավորապես 120 փեթակ, աշխատում եմ 30 փեթակի համար, նույն 120-ի փոխարեն»։

Կառլեն Ճաղարյանի խոսքով՝ այս տարբերակով նաև մեղուների հետ աշխատելու ժամերն են կրճատվել․

«Ընդամենը հարկավոր է կես ժամ կամ մի ժամ։  Այսինքն՝ ես եթե 3 օր ամեն մի ավտոբուսի վրա մի ժամ, ժամուկես տրամադրեմ, բավարարում է։ Իսկ նախկինում մոտ 45 մեղվի վրա ծախսվում էր 12 ժամ»։

Մեղվաբույծը ևս մեկ առավելություն է ընդգծում․

«Ձմռանը, եթե ես պետք է կորուստ ունենամ նվազագույնը 16, 17 կգ մեղր պետք է պահեմ մեջին, որ հասնենք գարուն, հիմա այդ 16, 17-ը, որ պահում եմ, 5-6-ը մնում է ներսում, այսինքն գարնանը ես կերակրեու կարիք չեմ զգում»։

Ասում է, որ Գերմանիայում ցանկացել են կիլոգրամը 20 եվրոյով ձեռք բերել միայն էկոլոգիապես մաքուր մեղր։ Գերմանիայից պետք է ներսի մոմաթերթը ուղարկեն, որ մեղրն արտադրի, ընկներներին էլ հորդորի՝ միանալ իրեն ու սկսեն հատուկ Գերմանիա արտահանելու համար մեղր արտադրեն։

«Եթե Հայաստանում ուզենան այս գործողությունը կատարել, Հայաստանը աշխարհում կերևա։ Դրա համար հարկավոր է էկոլոգիական տեխնիկա, տարածք, մաքուր հոգի»։

Կառլեն Ճաղարյանը կարեւորում է մաքուր հոգով էկոլոգիապես մաքուր արտադրանքը, որը մարդկանց է բուժում։ Սա անկաշառ բիզնես է՝ խոսքն է ամփոփում։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close