ԿարևորՀասարակություն

Թունավոր նյութերի բարձր խտություն՝ Սոթքի լքված պոչամբարի տարածքում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն այցելել է Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի լքված պոչամբարի տարածք։

Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչությունն այս շաբաթ իրականացնում է ուսումնասիրություններ Սոթքի լքված պոչամբարի տարածքում (շուրջ 5 հա տարածք):

Այդ տարածքում հողերի նմուշառման արդյունքները ցույց են տվել մկնդեղի և այլ թունավոր նյութերի բարձր կոնցենտրացիա: Աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է կազմել նախագծանախահաշվային փաստաթղթեր` տարածքի ռեկուլտիվացիա իրականացնելու նպատակով:

2018-2019 թվականների ընթացքում նախարարության կողմից լայնածավալ ուսումնասիրությունների ընթացքում Հայաստանի տարածքում հայտնաբերվեցին և գույքագրվեցին նման 49 լքված տեղամաս, այդ թվում՝ 5 պոչամբար:

✅Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի լքված պոչամբարի…

Gepostet von ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia am Montag, 29. Juni 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close