ԿարևորՀասարակություն

1 միլիոն տնկի՝ Հայաստանում անտառվերականգնման աշխատանքներին աջակցելու նպատակով

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն այցելել է Մարգահովիտ՝ ծանոթանալու «Էյ Թի Փի»-ի Միրաք ընտանիքի անվան տնկարանի և Չարլզ Գ. Բիլեզիկյանի անվան ջերմոցի աշխատանքներին:

Այս տարի տնկարանը նախատեսում է արտադրել շուրջ 1 միլիոն տնկի՝ Հայաստանում անտառվերականգնման աշխատանքներին աջակցելու նպատակով:

Հոկտեմբերի 10-ին նախատեսված էր Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախագծի մեկնարկը։  Քարտեզագրվել են այն տարածքները, որտեղ պետք է տնկումներ իրականացվեն։ Արդեն մոտ  2000 հեկտար տարածք ուսումնասիրվել է։ Սակայն խոստացված 10 մլն ծառերն այս տարի չեն տնկվի՝ պատճառը կորոնավիրուսն է: 2020-ին կորոնավիրուսի հետևանքների սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման սոցիալական աջակցության 13-րդ ծրագրերի շրջանակում կտնկվի 2 մլն ծառ՝ ուռենիների կտրոն, իսկ ծառատունկի ծրագիրը տեղափոխվել է 2021 թվական:

Back to top button