ԿարևորՀասարակություն

Արագիլները դարձյալ աղտոտվում են

«Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանն աղտոտված արագիլների լուսանկարներ է տարածել, որոնք ֆեյսբուքյան օգտատեր Վասիլի Անանյանը հրապարակել է իր էջում՝ «Երասխահուն. տարածքի բներից շատերում անցած տարվա նույն խնդիրն է» գրառմամբ:

Անցած տարի հուլիսի 16-ին իմացանք առաջին սևացած արագիլի մասին: Կամավորականները նրանց մեկ ամիս շարունակ մաքրում էին: Արարատի մարզի Հովտաշեն համայնքում բազմաթիվ արագիլներ աղտոտվել էին յուղային պարունակությամբ նյութերով, ինչի պատճառով թռչունները չէին կարողանում թռչել:

Արագիլների աղտոտման հավանական աղբյուրը ՀՀ Արարատի մարզի Սիս և Նորամարգ համայնքների վարչական տարածքների խաչմերուկում գտնվող, Հրազդան գետի աջափնյա կոլեկտորն էր, որտեղ տարվել էին պարենային յուղի հաստ շերտով պատված կեղտաջրերի մաքրման աշխատանքներ:

Կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն էին: Հրազդան գետի տվյալ հատվածից հեռացվել էր 30 տոննա աղբ:

Back to top button