ԿարևորՀասարակություն

Շուրջ 200 հազար բնակարանների գույքահարկը չի գերազանցելու տարեկան 5 հազար դրամը. Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գույքահարկի վերաբերյալ գրառում է կատարել:

«Ձեռքիս տակ եղած տվյալները համադրելով՝ փորձեցի որքան հնարավոր է մանրամասն բացվածք տալ։

Հայաստանի 432 000 բնակարանների 93%-ը կամ 402 հազարը նոր գնահատմամբ ունենալու են մինչեւ 30 մլն դրամ կադաստրային արժեք եւ վճարելու են տարեկան մինչեւ 30 հազար դրամ գույքահարկ։

Այդ թվում, շուրջ 200 հազար բնակարանների տարեկան գույքահարկը չի գերազանցելու տարեկան 5 հազար դրամը։

Ընդ որում, գույքահարկերը վերը նշված չափով վճարվելու են 2026 թվականին, իսկ հաջորդ տարի վճարվելու է 4 անգամ ավելի քիչ եւ 6 տարվա ընթացքում սահուն հասնելու է ամբողջական չափին»,- գրել է Բաբկեն Թունյանը։

Ձեռքիս տակ եղած տվյալները համադրելով՝ փորձեցի որքան հնարավոր է մանրամասն բացվածք տալ։ Հայաստանի 432 000 բնակարանների…

Gepostet von Babken Tunyan am Montag, 29. Juni 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close