Հայկական հարց

Միջազգային հնչեղություն ստացած հերոսամարտ՝ Մուսա լեռան ինքնապաշտպանություն․ «Հայկական հարց»

Մուսա լեռան ինքնապաշտպանությունն առավել լայն միջազգային հնչեղություն ստացած հերոսամարտ էր:

Մուսա լեռան շուրջ հավաքված հայությունն որոշում է չենթարկվել տեղահանության հրամանին, բարձրանալ լեռ և դիմել ինքնապաշտպանության:

Թեև ուժերն անհավասար էին, բայց մուսալեռցիները բավական լուրջ դիմադրություն են ցույց տալիս թուրքական բանակի հարձակումներին:

Թուրքական գրոհներն արժանանում էին հուժկու պատասխանի: Պաշարված մուսալեռցիներին կարող էին փրկել Միջերկրական ծովում երթևեկող օտարերկրյա ռազմանավերը:

Ֆրանսիական «Գիշեն» հածանավի նավապետ Բրիսոնը, հիանալով քաջ մուսալեռցիների ինքնապաշտպանության ընթացքով, խարիսխ է ձգում ծովում և հրամայում է թնդանոթային կրակ բացել թուրքական զորքի վրա:

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ասրյանը:

Ինքնապաշտպանական գոյամարտ՝ մաս 6-րդ:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close