Սպորտ

Հայ բռնցքամարտիկները մարզում են անցկացրել Ծաղկաձորի մարզաբազայում

Բռնցքամարտի Հայատանի հավաքականը մարզում է անցկացրել Ծաղկաձորի մարզաբազայում:

Թեև, թե՛ օլիմպիական վարկանիշային մրցաշարերի, թե՛ մյուս միջազգային ստուգատեսների օրացուցային պլանում դեռ անորոշություն է, բայց բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան՝ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որ մեր մարզիկները լինեն լավ մարզավիճակում:

Նպատակը մեկն է՝ պատրաստ լինել դեպքերի ցանկացած զարգացման:

Կորոնավիրուսով պյամանավորված անհատական պարապմունքներին զուգահեռ՝ յուրաքանչյուր շաբաթ ֆեդերացիան նախաձեռնում է նաև թիմային մարզումներ: Հավաքականի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը ֆեդերացաիայի լրատվական բաժնին տված հարցազրույցում նշել է, որ մրցումային օրացուցային նոր պլանը հայտնի դառնալուն պես, կփոխեն մարզումային գրաֆիկը։ Բացի այդ, մարզիկների համար կկազմակերպվեն նաև ուսումնամարզական հավաքներ:

Մարզիչն ընդգծել է, որ այս ընթացքում տղաները առանց իրենց խնայելու նորմալ, բարեխիղճ մարզվել են: Մարզիչը նաև նշել է, որ եթե անգամ այսօր հայտարարեն, որ երկու ամսից մրցումներ են, նրանք կարող են լավ պատրաստվել, քանի որ տղաներն արդեն իսկ ունեն որոշակի մարզվածության բազա:

Մերհրաբյանի խոսքով՝ դեռ առնվազն 4-5 բռնցքամարտիկ հնարավորություն ունի նվաճել օլիմպիական ուղեգիր:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close