ԿարևորՄշակույթ

«Մի կաթիլ լույս». մշակութային նախագիծ՝ նվիրված հրազդանաբնակ ստեղծագործողներին

Հրազդանի համայնքապետարանը և «Հայի Բռունցք» հասարակական կազմակերպությունը միասին մեկնարկում են «Մի կաթիլ լույս» մշակութային նախագիծը:

Այն իր մեջ ներառում է ֆիլմերի ստեղծում, որոնք նվիրված են հրազդանաբնակ ստեղծագործող անհատներին: Ծրագրի մեկնարկը կտրվի գեղանկարիչ, մանկավարժ, արվեստագետ Հայկ Բարսեղյանի և լեզվաբան, գրաբարագետ, թարգմանիչ, դոցենտ, պրոֆեսոր, Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատության գրաբարից աշխարհաբար լավագույն թարգմանության հեղինակ Վազգեն Գևորգյանի մասին պատմող ֆիլմերի ստեղծումով:

Back to top button