ԿարևորՄշակույթ

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանն արդեն «World Folk Vision 2020»-ի եզրափակիչ փուլում է

Հայ ազգային նվագարան քանոնը ներկայացված է «World Folk Vision 2020» ազգային մշակույթների և արվեստների համաշխարհային մրցույթ-փառատոնին։ ՀՀ-ն ներկայացնող քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանն արդեն եզրափակիչ փուլում է։

Եզրափակիչ փուլ է անցել 100 մասնակից։ Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 115 երկրից 3950 երաժիշտ։

Կորոնավիրուսի համավարկով պայմանավորված՝ այս տարի մրցույթն անցկացվում է առցանց ձևաչափով, հաղթողը նույնպես որոշվելու է առցանց քվեարկությամբ։ 

ՀՀ ԿԳՍՄ նախարարության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ազգային նվագարանի օգտին կարելի է քվեարկել մինչև 2020 թ. հունիսի 28-ը՝ այցելելով World Folk կայքէջը։

Back to top button