ԿարևորՏնտեսական

Որակական բարձր հատկանիշներով ռուկոլա և բրոկոլի՝ Տավուշում

Տավուշի մարզում ստեղծված են բոլոր պայմանները գյուղատնտեսությունում և բիզնեսում հաջողելու համար:

Նորայր Դավթյանը 2018 թվականին վերադարձել է Հայաստան և սկսել է Տավուշի մարզում զբաղվել գյուղատնտեսությամբ: Շուկան և մարզի բնակլիմայական պայմաններն ուսումնասիրելուց հետո Աչաջուր գյուղում այսօր արդեն աճեցնում են ռուկոլա, բրոկոլի, նեխուր, որոնք ունեն որակական բարձր հատկանիշներ:

Նշում են, որ իրենց նպատակը ոչ միայն բանջարեղեն, մրգեր և կանաչի աճեցնելն է, այլև տեղական ֆերմերների հետ միավորումը, արտադրական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը:

Back to top button