Հայկական հարց

Մուշ-Սասունում ինքնապաշտպանական կռիվների շնորհիվ կոտորածից փրկվեցին մի քանի հազար հայեր․ «Հայկական հարց»

Արդեն 1914 թվականի աշնանը Մուշ-Սասունի հայության առաջնորդները քայլեր էին ձեռնարկում՝ անհրաժեշտության դեպքում ինքնապաշտպանության դիմելու համար:

Երբ 1915 թվականին մի քանի հազարի հասնող թուրքական զորքն ու քրդական հրոսակները մոտենում են Սասունին, սասունցիներն որոշում են դիմել ինքնապաշտպանության:

Նրանք անգամ Լաճկանի շրջանում պարտության են մատնում քրդերին և բավական հեռացնում են ինքնապաշտպանական գիծը Սասունից: Հակահարձակումներից մեկի ժամանակ հայ մարտիկները շարքից հանում են թուրքական 2 թնդանոթ և խուճապահար են անում թշնամուն:

Մուշի սակավաթիվ ինքնապաշտպանների պարտությունից հետո թուրքերն ավելի են սեղմում Սասունի պաշարման օղակը:

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ասրյանը:

Ինքնապաշտպանական գոյամարտ՝ մաս 5-րդ:

Back to top button