ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Բարդացել է վիրուսի կառավարելիությունը․ համաճարակաբանը՝ թեստավորումներն ավելացնելու անհրաժեշտության մասին

Կորոնավիրուսի դեմ պայքարում պատրաստի բանաձևեր չկան՝  ասում  է բժշկական գիտությունների թեկնածու, համաճարակաբան  Արման Բադալյանը։

«Հրաշք բանաձեւ չկա։ Որոշումները կայացվում, փոփոխությունները ներդրվում են  քայլ առ քայլ։ Սա երկարատեւ պրոցես է»,-նշում է մասնագետը։

Նրա գնահատմամբ ՝ այս փուլում ամենակարևորը իրավիճակի վերահսկողությունն է։

«Կարող են մահերը շատ լինել, բայց կարեւորը վերահսկողությունն է։ Եթե այն լինի,  ավելի հեշտ կհաղթահարենք։   Համաճարակային իրավիճակն , ըստ քարտեզների,  հիմա ավելի ցրված է, քան նախորդ փուլերում։ Պետք է փորձենք  խմբավորել, որ կարողանանք վերահսկել»։

Ըստ Բադալյանի ՝ բարդացել է նաև իրավիճակի կառավարելիությունը։

Դիմակների կրումից հետո վարակի տարածումը կառավարելի դարձնելու  երկրորդ հիմնական միջոցը,  նրա կարծիքով,    թեստավորման ծավալների ավելացումն է։ Դա հնարավոր կդարձնի  կոնտակտավորների վաղաժամ հայտնաբերումը՝  ասում է համաճարակաբանը։ 

«Եթե այս քայլերը պատշաճ արվեն,  մենք կկարողանանք կտրել համաճարակաբանական կապերը ու վարակի տարածվածության  խմբավորման տարբերակին հասնել»։

«Ռադիոլուրի հյուրասրահ»-ում   Արման Բադալյանի  հետ զրուցել ենք նաև այն մասին, թե  ինչ հաշվարկներ են այն մոտեցման հիմքում,  որ հիվանդության նահանջին պետք է սպասել  բնակչության 30-35 տոկոսի  վարակվելուց հետո։

Back to top button