Համասփյուռք

Հակահայ գործընթացները Լիբանանում և թուրքական հետքը․ «Համասփյուռք»

Մերձավոր Արևելքում Թուրքիայի պարբերական բնույթ կրող միջամտողական քաղաքականությունը թուրքական շահերի առաջխաղացման անթաքույց քայլեր են։

Վերջին շրջանում դրանք ավելի հաճախ են առնչվում տարածաշրջանում առավել ակտիվ գործող հայ համայնքներին։
Օրեր առաջ Լիբանանում հայազգի լրագրողին անպատվելուց մինչև հակահայ վանկարկումներով ցույցերի շարք է տեղի ունեցել Բեյրութում։

Ի՞նչ է սա՝ անհատական մակարդակում հաշիվների պարզում, թե՞ հակահայ շարժում ծավալելու փորձ։

Ի՞նչ ուժեր են կանգնած այս գործընթացների ետևում։ Ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել համայնքային կառույցները։ Ի՞նչ զարգացումներ են սպասվում։

«Հակահայ գործընթացները Լիբանանում և թուրքական հետքը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Բեյրութից Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Լիբանանի շրջանային վարիչ մարմնի ատենապետ Սեպուհ Գալփաքյանի, Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Սևակ Հակոբյանի և Լիբանանում ՀՅԴ պաշտոնաթերթ «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button