Մտքի ուժը

Ինչպե՞ս կանխել օգտագործված դիմակների «պարը» օդում․ «Մտքի ուժը»

Կորոնավիրուսի դեմ պայքարում ենք դիմակներով, ախտահանիչ նյութերով ու հեռավորություն պահպանելով։  Շուտով օդում պոլիէթիլենային տոպրակների «պարին» կմիանան նաև օգտագործված դիմակներն ու ձեռնոցները։

Նրանց պարը կարելի է կանգնեցնել, չաղտոտել տարածքը, այլ վերամշակել օգտագործված իրերն ու ստանալ նանոգրաֆիտ։ Այդ նյութն էլ կարելի է օգտագործել  նույն դիմակների ֆիլտրերի համար։

Այո, պարզվում է հնարավոր է դրանք ոչ թե նետել  պարտադիր փակ աղբամանը, այլ, օրինակ՝ հավաքել, տանել Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի պինդ մարմինների ֆիզիկայի լաբորատորիա ու հանձնել վերամշակման։  

Դեռ չեն փորձել, սակայն, հաշվի առնելով պոլիէթիլենային տոպրակների  վերամշակման փորձը՝ վստահ են, որ կստացվի։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close