ԿարևորՀասարակություն

Նոր մեթոդով թեստավորում՝ Գյումրիում

Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում նոր մեթոդով հետազոտություններ են իրականացնում։ Այս հետազոտությունները թույլ են տալիս ոչ միայն ախտորոշել կորոնավիրուսի   դրական կամ բացասական ելքերը, այլ նաև պարզում են՝ արդյո՞ք պացիենտը նախկինում վարակված եղել է թագավարակով, թե՞ ոչ։

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի բժշկուհի Հայկուհի Հովհաննիսյանը հերթական նմուշներն է հետազոտում Anti-SARS-CoV-2 հակամարմինները որոշող սարքավորումով՝ իմունոխեմիլյումինեսցենտային մեթոդով: Բարդ արտասանվող մեթոդն ինձ ու  միջին վիճակագրական քաղաքացուն ոչինչ չի ասում, բժշկուհի Հովհաննիսյանն ավելի պարզ է բացատրում։

rpt

 «Կատարում է հորմոնային հետազոտություններ,  ինֆեկցիաների, հակամարմինների խտորոշում։ Քովիդի դեպքում՝ պատասխանում է նաև հետևյալ հարցին արդյո՞ք պացիենտի մոտ կան հակամարմիններ։ Հիվանդանալու 5-7-րդ օրերի ընթացքում հիվանդի օրգանիզմը սկսում է արտադրել հակամարմիններ՝ իմունոգլոբուլին, G և M։ Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս իմանալու, թե պացիենտը երբևէ հիվանդացել է Covid ով։ Շատերը հաճախ ասում են, թե իրենք 1 ամիս առաջ հիվանդացել ու բուժվել են։ Այս հետազոտությունը կտա բոլոր հարցերի պատասխանները»,- պատմում է բժշկուհին։

 Բազմաֆունկցիոնալ  բուժսարքավորումը նորույթ չէ, տարբեր հետազոտությունների համար է նախատեսված, նորույթը՝  շվեյցարական Roche  ֆիրմայի թեստերն են, ասում է բժշկուհին։ 

 «Սպիդի հետազոտություն կալելի է իրականացնել այս սարքավորումով, ցիտոպլազմայի, վահանաձև գեղձի հետազոտություն և զուգահեռ՝ Roche-ն այն ընկերություններից էր, որ սկսեց այս թեստերի արտադրությունը»,- նշում է բժշկուհին։

Հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզել պացիենտի արյան մեջ կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների առկայությունը: Ի տարբերություն ռապիդ թեսթերի՝ այն ունի ավելի բարձր հավաստիություն՝ 99.65%։  Այս թեստերը հնարավորություն են տալիս  ուսումնասիրել վարակի հետագա վարքագիծը, ասում է բժշկուհի Հովհաննիսյանը։

«Ավելի հասանելի է այս հետազոտությունը, նմուշառումն արյան միջոցով է, մեկ ժամվա ընթացքում պարզում է, դառնում հետազոտության արդյունք և ավելի մատչելի է ֆինանսական առումով»,- նշում է բժշկուհին։

Հետազոտության արժեքը 6000 դրամ է, Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի բուժանձնակազմին թեստավորել են, քաղաքացիներին էլ ընդունում են 15 րոպեն մեկ , որ հասցնեն ախտահանել տարածքը։  

Ցուցադրել ավելի
Back to top button
Close