ԿարևորՄտքերի խաչմերուկ

Բանակի խոհանոցը. բանաձեւը՝ տան ուտելիքից ավելի լավը

«Արտ Լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը «Մտքերի խաչմերուկ» հաղորդման ընթացքում ՊՆ N  զորամասերից մեկում ներկայացրել է, թե ինչ պայմաններում է այսօր պատրասատվում զինվորների ուտելիքը, եւ ինչ սնունդ է մատակարարվում:

Բազմատեսակ սնունդ՝ սննդաբանների խորհրդով

Բակուր Մելքոնյանը վստահեցնում է, որ այսօր մասնավորը սնունդ է մատակարարում բանակին՝«զինվորը տնային ճաշատեսակներից չպետք է զրկվի» բանաձեւով:  Ըստ Մելքոնյանի՝ հայրենիքի պաշտպաններին տրամադրվում է սնունդ, որը զերծ է պահում  աղեստամոքսային խնդիրներից: «Մեր զինվորն այսօր ուտում է բազմատեսակ սնունդ՝ մասնագետների կողմից մշակված կալորիականությամբ, որը ոչ թե գիրացնում է, ի դեպ, դա մեր ընդդիմախոսների հիմնական մեղադրանքն է, այլ հակառակը՝ զինվորը քաղցը հագեցնում է՝ օրվա ընթացքում ուտելով բանջարեղեն, տարբեր աղցաններ, մսային տաք ուտեստներ, խմում է չոր մրգերից պատրաստված բնական հյութեր»,–ընդգծում է «Արտ Լանչի» հիմնադիրը։

Նոր համակարգը նաեւ թույլ է տալիս, որ անձնակազմն այսուհետ չմիջամտի սննդի պատրաստման գործընթացին և զբաղվի բացառապես մարտական նախապատրաստությամբ։

Չոր օրապահիկ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան

«Ուսումնասիրվել են ֆրանսիական, վրացական բանակների չոր օրապահիկները։ Դաշտային պայմաններում նորագույն տեխնոլոգիաներով նրանք այնպիսի սնունդ են տրամադրում, որը ոչնչով չի տարբերվում զորամասում տրվող սննդից։ Մեր բանակի զինվորին նույնպես նման չոր սնունդ ենք փորձելու ապահովել»,–ասում է Բակուր Մելքոնյանը։

Զինվորների կարծիքը՝ սննդի մասին

Զինվորները ճաշացանկից գոհ են եւ այդ մասին հաճախ ասում են սպասարկող անձնակազմին: Շնորհակալական ու գովասանքի խոսքեր զինվորների ծնողները հաճախ  փոխանցում են  նաև ՖԲ էջի միջոցով՝ նշելով, որ իրենց տղաների համար  բանակի սնունդը  տան ուտելիքից լավն է:

Սննդի մատակարարման  նոր կարգը գործում է արդեն  մեկ տարի։ Ներդրվել է որպես պիլոտային ծրագիր, նախատեսվում  է բոլոր զորամասերում սննդի մատակարարումը հանձնել մասնավորին:

Ցուցադրել ավելի
Back to top button