ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ռաֆայել Լեմկին. նա շրջանառության մեջ դրեց «ցեղասպանություն» եզրույթը

Հունիսի 24-ը  հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել  Լեմկինի ծննդյան օրն է։ Այս տարի նրա 120-րդ հոբելյանն է։ 1944թվականին հենց Ռաֆայել Լեմկինը   առաջին անգամ շրջանառության մեջ դրեց Ցեղասպանություն եզրույթը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

«Ռադիլուրի հյուրասրահ»-ում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանի հետ  Ալիսա Գևորգյանը զրուցել է ինչպես Ռաֆայել Լեմկինի, այնպես էլ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում ցեղասպանության թանգարանի որդեգրած ներկա քաղաքականության շուրջ։

Back to top button