ԿարևորՍպորտ

Աշխարհի առաջատար թենիսիստների թեստը՝ դրական. Ջոկովիչը վարակել է մյուսներին

Սոցիալական հեռավորություն չպահպանելու և դիմակ չկրելու պատճառով կորոնավիրուսով են վարակվել աշխարհի առաջատար թենիսիստները։

Երեկ կորոնավարակ է հաստատվել աշխարհի թիվ մեկ ռակետ Նովակ Ջոկովիչի մոտ, որն անցյալ շաբաթ Սերիբիայում կազմակերպել էր ցուցադրական մրցույթ լավագույն թենիսիստների մասնակցությամբ։ Միջոցառման ժամանակ չեն պահպանվել սոցիալական հեռավորության կանոնները, մասնակիցներն առանց դիմակի այցելել են ռեստրոնաններ, խաղացել բասկետբոլ և լուսանկարվել։

Արդյունքում՝ բացի Ջոկովիչից կորոնավարակ է հաստատվել բուղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովի, խորվաթ Բորնա Չորիչի, սերբ Վիկտոր Տրոիցկու և մի քանի մարզիչների մոտ։

Ջոկովիչը, որի մոտ կորոնավիրուսային հիվանդությունն ընթանում է ասիմպտոմ, Թվիթերի իր միկրոբլոգում ներողություն  է խնդրել ցուցաբերած անզգուշության և մյուսներին վարակելու համար։ «Մենք սխալվեցինք, ամեն ինչ շատ վաղ էինք կազմակերպել»,- գրել է մոլորակի լավագույն թենիսիստը։

Back to top button