ԿարևորՀասարակություն

Մեր զինծառայողները «Հայրենական մեծ պատերազմի» հաղթանակի 75 ամյակին նվիրված զորահանդեսին

Մոսկվայում տեղի է ունենում Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը։ Կարմիր հրապարակով անցել է Հայաստանի Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումը՝ 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի դրոշով:

Զորահանդեսին մասնակցում է 15 հազար զինծառայող, 234 միավոր ցամաքային տեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Ներկայացված են նորագույն զինատեսակներ, այդ թվում՝ 30 հատ Т-34-85 և 7 հատ Су-100-ի նորագույն մոդելները։

Զորահանդեսն ամեն տարի անցկացվում է մայիսի 9-ին, սակայն այս տարվա ապրիլին հետաձգելու որոշում կայացվեց՝ պայմանավորված նոր կորանավիրուսի համաճարակով։

Back to top button