ԿարևորՀասարակություն

Շանսի նահանգի տրամադրած դիմակները կբաշխվեն Լոռու մարզի բուժհաստատություններին

Լոռու մարզի քույր մարզ Չինաստանի ժողովրդական հանրապետության Շանսի նահանգի կողմից, համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում, որպես աջակցություն, Լոռու մարզպետարանին է տրամադրվել 30 հազար դիմակ: Վերջիններս կբաշխվեն մարզի բուժհաստատություններին:

«Լոռու մարզպետարանը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ, իր երախտագիտությունն է հայտնում քույր մարզին՝ ստեղծված դժվարին իրավիճակում ցուցաբերված մարդասիրական օգնության համար»,- նշված է մարզպետարանի հաղորդագրությունում:

Back to top button