Արմատներ

«Մեր թագվորին ինչ պիտեր»․ «Արմատներ»

Մեր թագվորին ի՞նչ պիտեր․ մի քաթան շապիկ պիտեր, մի կարմիր գոտիկ պիտեր․ արեգակն ու լուսին ծագում ու մայր էին մտնում թագավորի համար, բալասան, վարդ ու մանուշակ ծաղկունք ծաղկում էին թագավորի համար․ գնանք բերենք թագվորահեր ու թագվորահեր, որ գան գովեն մեր թագվորին, գնանք քաղենք բերենք բալասան, վարդ ու մանուշակ ծաղկունք՝ մեր թագավոր-փեսայի համար։

Թագվորագովքերը հարսանեկան ծիսաշարի ամենակարևոր բաղադրիչն էին: Դրանք ավելի շատ ու ավելի կարևոր էին, քան հարսի գովքի երգերը, անգամ «Ասենք շնորհավորը» անցյալում երգվում էր ոչ թե հարսի, այլ փեսայի համար: Այդ երգերում թագավոր-փեսան համեմատվում էր արևի հետ, իսկ նրա հարսնացուն լուսնի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button