ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ինչու՞ ընդդիմադիր հինգ ուժերը հուշագիր չստորագրեցին

«Ռադիոլուրի հյուրասրահ»-ում «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի հետ զրույցել ենք ներքաղաքական իրադարձությունների, ընդդիմադիրների կողմից չստորագրված հուշագրի, երկրում ընթացող իրադարձությունների արտաքին կոնտեքստի մասին։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ընդդիմադիր 5 ուժերը հուշագիր չստորագրեցին, ինչի մասին ակնարկել էին, Չալաբյանը նկատել է, որ ՀՅԴ գրասենյակում հրավիրված հանդիպման նպատակը Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին արձագանքելն էր։

«Մեր կուսակցությունը դատապարտել է քաղաքական ուժի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական ճնշումները։ Մենք համարում ենք, որ բոլոր գործընթացները պետք է վերադառնան քաղաքական դաշտ, և քաղաքական ուժերը քաղաքական բառապաշարով ու գործիքակազմով պետք է հարաբերվեն։ Հետևաբար, այդ տրամաբանությամբ դեռևս որևէ հուշագիր ու համաձայնագիր չկա, ու պարզ չէ, թե երբ նման համաձայնությունը ձեռք կբերվի, ինչ ուժերի շրջանակում»,–ասել է Չալաբյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button