ԿարևորՀասարակություն

Գրենոբլը Սևանին երկու ավտոբուս է նվիրել

Սևան համայնքի ուսանողների համար սպասված ու ցանկալի ավտոբուսները հասան Սևան քաղաք, դառնալով` հայ-ֆրանսիական բարեկամության, Գրենոբլ և Սևան համայնքների լավագույն համագործակցության ևս մեկ վավերագիր:

Նախորդ տարի` նոյեմբերին, Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի քաղաքապետ Էրիկ Պիոլի հրավերով Սևանի պատվիրակությունը` Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ, գտնվում էր Գրենոբլում:

Ի թիվս մի շարք հանդիպումների, պայմանավորվածությունների, 2020-2022թթ. ապակենտրոնացված համագործակցության պայմանագրի ստորագրման, այս այցը Սևան համայնքի համար կարևորվեց ևս մեկ ցանկություն-նախաձեռնության իրականացմամբ:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը Գրենոբլից վերադարձավ ոչ դատարկաձեռն. պայմանավորվածություն էր ձեռք բերվել Սևան համայնքին նվիրաբերել երկու ավտոբուս:

2019թ. դեկտեմբերի 9-ին երկու ավտոբուսները Գրենոբլից ուղղություն վերցրին դեպի Հայաստան:

Տարեմուտին ավտոբուսները հասան Հայաստան, որին հաջորդեցին համայնքի կողմից իրականացվող տեխնիկական և կազմակերպչական մի շարք գործընթացներ:

Ուրախությամբ փաստում ենք, որ Գրենոբլի կողմից նվիրաբերված երկու ավտոբուսներն արդեն Սևանում են և ծառայելու են իրենց նպատակին:

Back to top button