ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Լեգիտիմ ուժը ՍԴ հարցում չունի կախվածություն Վենետիկի հանձնաժողովից

«ՍԴ նոր մոդելի կյանքի կոչվելն  անհրաժեշտություն  էր, որն ավելի  վաղ պիտի արվեր» ,- «Ռադիոլուրի հյուրասրահ» -ում ասել է  փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով Սահմադրության մեջ խորհրդարանի  կատարած փոփոխությանը։

Նա ավելի արմատական  լուծումների  կողմնակից է և կարծում է, որ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը արմատական քայլեր է պահանջում։

«Հեղափոխությունը քաղաքական մեծամասնությանը ավելի արագ ու էֆեկտիվ որոշումներ է պարտադրում »,-ասել է Եգորյանը։

Նրա դիտարկմամբ՝ օրինագիծը լուրջ բարդությունների է բախվելու իրականացման փուլում և հանդիպելու է  ՍԴ գործող  կազմի դիմադրությանը։

Խորհրդարանում ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված նախագծի քննարկմանը զուգահեռ  ՍԴ-ն աշխատակարգային նիստում որոշել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննությունը վերսկսել հուլիսի 7-ին: Դիմումը վերաբերում է  300.1 հոդվածի սահմանադրականությանը, որն առնչվում էՔոչարյանի անձեռնմխելիությանը:

Փաստաբան Եգորյանը անդրադարձել  է նաև հարցին, թե արդյոք ՍԴ-ն կհասցնի վերափոխված կազմով քննել դիմումը։

Back to top button