
Պետությունն ավելի նախաձեռնողական քաղաքականություն պիտի վարի Թուրքիայի հայկական բեկորների հետ կապը ակտիվացնելու, ամրապնդելու հարցում։ Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի համոզմամբ՝ հարաբերությունները պետք է ակտիվացնել հատկապես գիտական, կրթական ու մշակութային հարթակներում։ Իսկ ինքնության հարցն, ըստ նրա, այսօր առավել քան երբևէ, արդիական է աշխարհում։