Էկոսֆերա

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի հետևանքով այրվել է 45 հա տարածք. վնասվել է բուսականությունը․ «Էկոսֆերա»

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է հողերի պահպանության կանոնները խախտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին:

Այսպես, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 544-րդ հոդվածի համաձայն՝ հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողերի վիճակը վատթարացնող այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ`սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հունիսի 18-ին բռնկված հրդեհը մեկուսացված է։ ՇՄՆ մալուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել է.

«Կրակը տարածվել է 4-5 հեկտար տարածքի վրա։ Վերոնշյալ տարածքի բուսականության 50%-ը, նախնական տվյալներով, վնասվել է։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի ավելի քան 40, ԱԻՆ շուրջ 25, ՎԲՄԱՊ հիմնադրամի 5 աշխատակիցներ։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ։ Իրավիճակը վերահսկելի է, վնասները հաշվարկվում են»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Այրվում է գիհուտի նոսրանտառ՝ «Խաչաձոր» և «Խոսրով» տեղամասերի տարածքում։

Ըստ արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի՝ նախնական վարկածի համաձայն հրդեհի բռնկման հավանական պատճառը կարող է լինել բնածին, քանի որ նշված հատվածում կայծակ է նկատվել։

Ցուցադրել ավելի
Back to top button