Մտքի ուժը

Եռաչափ մոդելավորման դիմակներ և օզոնատորներ. հայ գիտնականներն՝ ընդդեմ Covid-19-ի․ «Մտքի ուժը»

Հայատանը հետ չի մնում համաշխարհային զարգացումնեից։ Ինչպես աշխարհում, մեր երկրում էլ հայ ինժեներ-գիտնակաները եռաչափ տպիչներով պատրաստված դիմակներ են մոդելավորում և տպում։

Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայում իզոտոպների արտադրման և հետազոտման բաժնի առաջարկած եռաչափ մոդելավորման դիմակներն ու օզոնատորները հավաքվել են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջարկների շրջանակներում։

Իզոտոպների արտադրման հետազոտման բաժնում էլ համավարակի առաջին իսկ օրերից մտածում էին՝ ինչ առաջարկներ ներկայացնել համավարակի դեմ պայքարելու համար։ Այս օրերին հանրապետության փողոցներում կարելի է հանդիպել տարբեր դիմակներ կրող քաղաքացիների։

Գույները, ձևերը, նկարները տարբեր են՝ ըստ արտադրողի կամ կարողի երևակայության։

Եթե որևէ տեղ հանդիպեք սև ու եզրերը սպիտակ, արտասովոր տեսքով դիմակի, չզարմանաք, ինժեներ Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայում իզոտոպների արտադրման հետազոտման բաժնի գիտաշխատող Անդրանիկ Մանուկյանն իր տպած դիմակներն է փորձարկում։

Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայում՝ իզոտոպների արտադրման և հետազոտման բաժնի ինժեներները նաև հին օզոնոտատոր ունեին, որոշեցին նմանատիպ սարք հավաքել։

Սա նույնպես կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով։ 20 օզոնատոր հավաքել են, դրանք կարելի է տեղադրել առանձին հատվածներում և ախտահանել տարածքները՝ օրինակ բժշկական հաստատութունները, հյուրանոցներն ու ռեստորանները։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close