ԿարևորՀասարակություն

Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 21-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանն ավարտեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննարկումը։ Այս մասին ասաց Ծառուկյանը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի հունիսի 21-ին։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին:

Back to top button