ԿարևորՄտքերի խաչմերուկ

«Կորոնավիրուսը բլեֆ է» թեզի հիմքում խաբված չլինելու մեր վախերն են․ «Արժեքների հեղափոխություն»

Որքան  բարդանում է կորոնավիրուսային իրավիճակը, որքան աճում է վարակվածների վիճակագրությունը,  այնքան  չի նահանջում վիրուսի կեղծ լինելու մասին  թեզը, և  չի փոքրանում այդ թեզին հավատացողների քանակը։

«Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանն այս պարադոքսը բացատրում է խաբված չլինելու ազգային բարդույթով։

«Մենք ազգային խնդիր ունենք, որը գալիս է խորհրդային ժամանակներից կամ դրանից ավելի վաղուց ։ Մեզ փոքրուց դաստիարակում են այն մոտեցմամբ, որ հարիֆ չպետք է լինել, մանկուց ասում են՝  թույլ չտաս  քեզ խաբեն, քեզ շահագործեն։ Քանի որ այդ վախը կա, անընդհատ գործում է չհավատալու պաշտպանական ռեֆլեքսը», – նշում է Վահե Հովհաննիսյանը։

Պետք է հաղթահարենք հարիֆ չլինելու բարդույթը՝ ասում  է Հովհաննիսյանը, նաև նկատում, որ այդ վախերը շահարկվում  ու օգտագործվում են այլ հարցերում նույնպես։

Back to top button