ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ներքաղաքական խմորումները՝ դիմակայություն Հայաստանի ինքնիշխանության համար

Հայաստանի ներքաղաքական զարգացումները դիտարկել միայն ներքաղաքական կյանքի «ատրիբուտիկայով» և հաշվի չառնել արտաքին ազդակները,  նշանակում է շեղվել  գործընթացի իրական տրամաբանությունից՝  կարծում է  վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա  ԲՀԿ–ի և կուսակցության առաջնորդի շուրջ ծավալվող իրադարձությունները դիտարկում է  Հայաստանի ինքնիշխանության և դրա դեմ ռուսական մեծապետական հավակնությունների պայքարի համատեքստում։

«Արձանագրենք, որ ներքաղաքական թեժ փուլը սկսվեց Լավրովի հայտնի հայտարարությունից հետո, որը  միայն  Արցախի հարցում փուլային տարբերակի քննարկման մասին չէր, ինչն իրականությանը չէր համապատասխանում ։ Խնդիրը  նաև հայ–ռուսական հարաբերությունների մասին դատողություններն էին, որոնք ակտիվացրին որոշ ուժերի, ընկալվեցին որպես ազդակ, որ կա ներքին աշխուժացման, կառավարության դեմ քայլերի պահանջ»,– ասում է վերլուծաբանը։

Նրա կարծիքով՝ որպես ազդեցության լծակ օգտագործվում են Հայաստանի ներքին համակարգային խնդիրները  ու համակարգային արատները ։ Պատահական չէ, որ այս հարցում առանցքային դերում ԲՀԿ–ն  է՝ ասում է Բադալյանը ու հավելում․ «Առաջին  անգամ չէ, որ ԲՀԿ–ին տեսնում ենք  այս դիմակայության՝  կամա թե ակամա հակառակ ճամբարում, ոչ ինինքշխանության»։  

Ցուցադրել ավելի
Back to top button