ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Գործընթացից դուրս է մնացել գլխավոր՝ բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու հարցը

Գործընթացը սկսվել է, բայց ամբողջությամբ այն չէ, ինչը մենք էինք պահանջում՝ ասում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր քարտուղար Սուրեն Սահակյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու գործընթացին։

«Երկուսն էլ վերաբերում նույն անձին, երկուսի արդյունքը գուցե նույնը լինի, բայց մենք դնում էինք նաև շատ կարևոր հարց՝ բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու հարց,  որն   այս քննարկումներից կարծես դուրս է մնացել»,– ասում է Սահակյանը։

Շուրջ մեկ տարի առաջ՝ 2019թ․ ապրիլին,  «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին  ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսելու  պահանջով։ Դիմումների հիմքում դրվել էր պատգամավորի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։ Դիմումներն ընթացք չստացան ։ 

ՔՈ–ին բավարարո՞ւմ է այս փուլում սկսված գործընթացը,  ի՞նչ ազդակներ է այն տալիս, ինչպե՞ս է ազդելու նախընտրական իրավիճակի վրա․ այս հարցերը «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում քննարկել   ենք «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ։

Back to top button