Ռետրո ակումբ

Բրազիլական երաժշտություն՝ իր ամենատարբեր հնչերանգ-դրսևորումներով․ «Ռետրո ակումբ»

Չիկո Բուարկի Ջի Հոլանդա։ Նրա երաժշտարանը շատ մեծ է ու բազմազան։ Մասնագետներից շատերն ասում են, որ 5 տարբեր Չիկո գոյություն ունի՝ ռոմանտիկ, պոլիտիկ, ժամանակագիր, տրուբադուր-աշուղ, հինգերորդը՝ զգացմունքներ դուրս քամող Չիկոն է, այո՛, նա նաև հիշատակվում է, որպես երգիչ, ով լավագույնս կարողանում է թափանցել կնոջ ներաշխարհի ամենախորքերն ու արտահայտել նրա զգացմունքները։

Երաժշտական պտույտ-շրջագայություն Հարավային Ամերիկայի ամենատաք ու հյուրընկալ ափերում։ Խենթ ու չափազանց զգացմունքային ռիթմեր, երկիր, ուր երաժշտությունը, կենցաղը, ավանդույթները նույնքան տարբեր են, որքան այս ամենը ստեղծող մարդիկ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close