ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հայկական Մալդիվներ` Սևանի ափին, բայց ոչ հանգստի համար

Սևանա լճի «Նորաշենի» արգելոցի հատվածն ամբողջությամբ սպիտակ ավազով ափ ունի։ Այս արգելոցն ու արգելավայրը ստեղծվել են տարածքին հարակից կղզիներում թռչունների՝ մասնավորապես, հայկական բարձրավանդակում բնադրող միակ էնդեմիկ թռչունի՝ որորի բնականոն ապրելակերպը և վերարտադրությունն ապահովելու նպատակով։

«Մեր հայրենակիցները նոր են իմացել այս տեղի մասին ու արդեն սկսել են աղտոտել տարածքը նախորդ հանգստյան օրերին»,– «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը։

Տարածքը հնարավորինս պետք է զերծ պահել հանգստի նպատակներով օգտագործելուց, ինչը հնարավորություն կտա այցելել տարածք հայկական Մալդիվներով զմայլվելու համար. այստեղ մուտքը հանգստի համար չէ։

Նախարարությունը առաջիկայում լայնածավալ ծրագիր ունի նաև անտառածածկ տարածքների համար. «Անատառածածկ տարածքների համար նախատեսում ենք բջջային հավելված ստեղծել, որը թույլ կտա ավելի լավ վերահսկել աշխատակիցներին ու նրանց  աշխատանքը»,– ասել է Մելիքյանը։

«Ռադիոլուրի հյուրասրահ»–ում խոսել ենք նաև այն մասին, թե ինչու է այս տարի խեցգետնի կիլոգրամի գինը բարձրացել , իսկ չափերը՝ փոքրացել։

Back to top button