Հասարակություն

Արման Ծատուրյանը դադարեցնում է Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում իր լիազորությունները

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հունիսի 16-ից դադարեցնում է Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում իր լիազորությունները:

Ծատուրյանն այս մասին գրառում է տարածել պատկերասրահի Ֆեյսբուքի իր էջում:

«Շնորհակալ եմ իմ գործընկերներին, աշխատակիցներին այս հինգ տարվա համագործակցության և ստացված աշխատանքի համար: Մեկ անգամ չէ, որ ասել եմ. «Արվեստի լավագույն գործերը պետք է հանգրվանեն Ազգային պատկերասրահում»: Պահպանելով բոլոր արժեքները՝ այն, ինչ ՀԱՊ-ի հավաքածուում է, դա թանգարանի անքակտելի մասն է:
Շարունակեք աշխատել, ստեղծագործել, ունեցեք բարձր առաջընթաց: Երկրի մայր թանգարանն ավելի քան լուրջ կառույց է, մշակութային հաստատություն»,- գրել է Ծատուրյանը:

Back to top button