Վերնատուն

«Ֆիրդուսի» մշակութային ֆենոմենը․ «Վերնատուն»

Երևանի «Ֆիրդուսի» թաղամասում օրերս քանդվեց 19-րդ դարի եզակի կառույցներից մեկը, որը, չնայած իր մեկդարյա պատմությանը, ներառված չէր պատմամշակութային հուշարձանների ցանկում։

Հաղորդման շրջանակներում փորձում ենք բացահայտել Երևանի սրտում գտնվող «Ֆիրդուսի» թաղամասի մշակութային ֆենոմենը․ ինչո՞վ է այն եզակի, ինչո՞ւմինչ օրս մշակութային գնահատականի չի արժանացել և ինչո՞ւ մենք չունենք քաղաքային տարածության ու մեր հիշողությունների հանդեպ հստակ «ձևակերպված» վերաբերմունք։

Զրույց Մշակութային ու սոցիալական նարատիվների լաբարատորիայի համահիմնադիր, գրականագետ, մշակութաբան Տիգրան Ամիրյանի հետ։ Տիգրան Ամիրյանը 2016–17 թվականներից ուսումնասիրում- հետազոտում է «Ֆիրդուսի» պատմական, մշակութային, ճարտարապետական շերտերը։

Back to top button