ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Լրագրողից՝ պացիենտ․ կորոնավիրուսը ներսից ու դրսից

«Ռադիոլուրի   հյուրասրահ»ում    մեր գործընկեր Աիդա Ավետիսյանն  է․ նա այս օրերին  Վնասվածքաբանության  և օրթոպեդիայի ազգային ինստիտուտում է։ Աիդայի մոտ հաստատվել է  կորոնավիրուս։ 

Մեր գործընկերը կորոնավիրուսի թեման լուսաբանում էր համավարակի առաջին իսկ օրերից։ Ինչ–որ փուլում  պարզեց, որ ինքն էլ վարակվել է և հիվանդության մասին տեսական  գիտելիքներն սկսեց  լրացնել գործնականով։   

Աիդան  հիվանդության մասին  պատմում է արդեն հիվանդանոցից։

«Երբ ասացին, որ պատասխանս դրական է  մի հինգ րոպե լուռ նստել եմ ու փորձել եմ  հիշել թե երեք օր ում հետ եմ շփվել։ Հետո արդեն   զանգահարեցի բոլորին ու ասացի, որ ես վարակակիր եմ։ Բայց կյանքիս ամենածանրը ոչ թե առաջին օրն էր, այլ երկրորդ, երբ իմացա, որ 3 տարեկան որդուս մոտ նույն ախտանշաններ են ի հայտ եկել։  Այդ օրը ես երբեք չեմ մոռանա։ Բժիշկներն  ամեն ինչ անում էին, որ ես այդ վիճակից դուրս գամ։  Այդ օրը  երեք անգամ թոքանկար արեցին ու երեք անգամ էլ նկարը  ցույց չէր տալիս, իմ ապրումներից ու հուզմունքից։ Ես նրանց  լսում էի, բայց  ունակ  չէի ոչինչ ընկալելու։ Անջատել էի  կապի բոլոր միջոցները,  չէի ուզում կարդալ լուրերը, արտաքին աշխարհից ուզում էի կտրվել»,– պատմում  է  արդեն  հիվանդության 10-րդ օրում  գտնվող և հիվանդությունը մեծամասամբ հաղթահարած մեր գործընկերը։ 

Back to top button