«Ստեղծել գիտելիք թվացյալ ոչնչից մեծագույն հաճույք է»,- ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գևորգ Քառյան:
Գերազանցությամբ դպրոցն ավարտելուց հետո արդեն կանխորոշված էր, որ նա ընտրելու է ֆիզիկայի ասպարեզը:
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտության գծով փոխտնօրենի համար գիտությամբ զբաղվելու շարժառիթը մարդկային հետաքրքրասիրությունն է և երևակայության ուժը «սանձելու» անկարողությունը։